Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:05 04-12-2022

Shell-ը գալիս է հայկական շուկա. ինչու է բենզինի գինը նվազել

Հայաստանյան բենզալցակայաններում բենզինն ինտենսիվ էժանանում է։ Ռեգուլյար տեսակի բենզինը դեկտեմբերի 4-ից սկսած 500 դրամից նվազել է մինչև ` 430 դրամ իսկ պրեմիումը՝ 450 դրամ։

Թե ինչո՞վ է պայմանավորված բենզինի գնի իջեցումը՝ Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանն ասաց. «Մեզ մոտ բենիզինի գները իջնում ու բարձրանում են իներցիայով։ Երկրոդ՝ վերամշակված ապրանքների գները ևս ունեն իներցիա։

Հիմա բենզինը նավթապրոդուկտ է, նավթի գները հենց իջնում են միջազգային շուկայում, այդպես է լինում, հիմա էլ՝ քսան տոկոսով իջել է։

Վերամշակումները նշանակություն նույնպես ունեն, բացի այդ, դրամը թանկացել է և սկզբում չի ազդել բենզինի արժեքի վրա՝ գոնե այն չափով, որով պետք է ազդեր, և հիմա այդ ամենը կուտակվել է։ Դա այն է, ինչ տեսանելի է։

Բացի այդ, քննարկվում է, որ պետք է նոր խաղացող մտնի դեպի հայկական շուկա՝ Shell-ընկերությունը, բայց այն աշխատում է ադրբեջանական հանքերում, այսինքն չի բացառվում, որ քննարկվում է ադրբեջանական գազի և նավթի մուտքը հայկական շուկա։

Սա էլ է հարց և սա սկզբնական փուլում կարող է բերել գնի իջեցման, իսկ հետո ՝ հակառակ, գների բարձրացման։ Դրամը տարվա սկզբին հինգ հարյուր դրամ էր, իսկ հիմա՝ չորս հարյուր դրամ է։ Ուղղակի համաշխարհային շուկայում ևս կա գործընթաց, սա ևս գումարվում է իրար»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան