Ներքին 3 տարի առաջ - 19:14 03-12-2022

Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր՝ Շվեդիան, Թուրքիային է հանձնում Շվեդիայում ապաստան հայցած քուրդ այլախոհին․ Իշխանյան

Քաղաքագետ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՀԱ ԵՎ ՁԵԶ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Աշխարհի ամենաժողովրդավարական երկիր՝ Շվեդիան, երկիր որտեղ առաջին անգամ հիմնադրվել է օմբուսմենի (մարդու իրավունքների պաշտպան) հաստատությունը, Թուրքիային է հանձնում Շվեդիայում ապաստան հայցած քուրդ այլախոհին։ Ահա և ձեզ ժողովրդավարությու՜ն, մարդու իրավունքնե՜ր․․․Բնականաբար իր այս քայլով Շվեդիան խախտում է, այսպես կոչված, միջազգային մի շարք դրույթներ․

1․ Քաղաքական հայացքները ենթադրում են, որ հետապնդումը քաղաքական է, ուստի արտահանձնումն անհնարին։

2․ Եթե նույնիսկ անձի նկատմամբ մեղադրանքը քաղաքական չէ, բայց արտահանձնվող երկրում բացակայում է արդար դատավարությունը և անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, ապա արտահանձնումն անհնարին է։

Ինչպես տեսնում եք, երկու դրույթներն էլ հակասում են Շվեդիայի կողմից քուրդ այլախոհին Թուրքիա արտահանձնմանը։

Բայց, Շվեդիան, տվյալ դեպքում անտեսում է իր իսկ կողմից հռչակված արժեքները, հանուն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Ահա և ձեզ «ժողովրդավարություն, մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում» և այլ բարբաջանքներ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ