Ներքին 3 տարի առաջ - 00:47 01-12-2022

Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3,800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հարյուրավոր ընտանիքներ պատերազմից հետո վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3,800 բնակարանների և առանձնատների կառուցում։

Արդեն մի քանի հարյուր ընտանիքներ վերադարձել են Արցախ՝ բնակվելով նոր տներում։
Առաջիկա երկու տարվա ընթացքում մնացած տները նույնպես կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։

Արցախի Հանրապետության բնակչությունը առնվազն նախապատերազմյան ցուցանիշին հասցնելը կարևորագույն թիրախ է, և այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելու են նոր ծրագրեր»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին