Միտք 3 տարի առաջ - 20:50 30-11-2022

Բոլորը շատ լավ հասկանում են որոշման իրական հիմքը․ Արսեն Թավադյան

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր լուր տարածվեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշել է չփոխել կառավարման խորհրդարանական ձևը: Իհարկե, կարող են բերվել շատ ու շատ հիմնավորումներ` սա ավելի ժողովրդավարական է, ավելի կայուն է, ավելի մոտ է եվրոպական ստանդարտներին: Դրանք բոլորն անհիմն մետաֆիզիկա են:

Իհարկե, բոլորը շատ լավ հասկանում են որոշման իրական հիմքը` խորհրդարանական կառավարման ձևը մեր երկրում շատ հարմար է իշխանությունը պահելու, իշխանության մշտական վերարտադրում ապահովելու համար:
Հենց դրա համար էլ նախկին իշխանությունները փոխեցին սահմանադրությունը, հենց դրա համար էլ նոր իշխանությունները համաձայն են դրա հետ»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան