Արմավիրի մարզում, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը․ shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 22:28 27-11-2022
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի նախկին դպրոցի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։ Պարզվել , որ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Աշոտ Զոհրաբյանն ու Լևոն Զախարյանը, ովքեր սահմանազատել են տարածքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Արմավիրի մարզի բնակիչ Սամվել Կյուրեղյանին։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։