Մամուլ 3 տարի առաջ - 08:33 26-11-2022

Ո՞վ կլքի «Հայաստան» դաշինքը հաջորդը․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․

«Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը երեկ վայր դրեց մանդատը, չնայած նրան ամեն կերպ փորձել են համոզել, որ չանի դա։ Հաջորդը, ըստ ամենայնի, կլինի Իշխան Սաղաթելյանը։ Նա ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու որոշումից հետո 2 շաբաթ է՝ չի ներկայանում նիստերին։ Թեեւ դեկտեմբերի 2-ի արտահերթին, որն ընդդիմության նախաձեռնությամբ է հրավիրվել, մասնակցելու է։ Ցուցակի հաջորդ՝ 36-րդ համարն անկուսակցական Ռիմա Ղազարյանն է՝ «Վանաձոր» ԲԿ-ում աշխատող բժիշկ, որ քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։

Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ նա ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան:150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո: Ղազարյանից հետո ցուցակում հաջորդն արեւելագետ Ռուբեն Մելքոնյանն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան