Ներքին 3 տարի առաջ - 20:34 24-11-2022

Չարժեր խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը SMS հաղորդագրությամբ էին ուղարկվել. Մամիջանյան

Հայաստանի կողմից ՀԱՊԿ օգնության մասին փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը կարող է տարբեր հետևանքների հանգեցնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Հարաբերությունները դաշնակից պետությունների հետ ամենօրյա աշխատանք են: Եթե ամռանը մեր ստրատեգիական դաշնակցից ստանում ենք պաշտոնական բողոքի նոտա, եթե փաստացի ՀԱՊԿ անդամ երկրներից մի քանիսը Փաշինյանի հետ խոսում են այնպես, ինչպես ես ինձ թույլ չէի տա խոսել քիչ թե շատ արժանապատվություն ունեցող որևէ մարդու հետ, եթե իրենք այս մակարդակի են հասցրել այդ ամենը, ի՞նչ ակնկալիքներ կար երեկվա ՀԱՊԿ-ի նիստից»:

Նա հիշեցրեց, որ 2016-ի հոկտեմբերին ՀԱՊԿ-ում ՀՀ-ն նորից նախագահող երկիր էր ու պատերազմական գործողություններից ամիսներ անց կրկին տեղի էր ունցել նիստ, բայց այդ ժամանակ հայկական կողմը հաղթող էր ու իշխանությունները հայրենասեր մարդիկ էին: Դրա համար ընդունվեց փաստաթուղթ․ «Ընդ որում, այդ ժամանակվանից Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները չեն փոխվել, իսկ Ղազախստանի նախագահը Նազարբաևն էր։ Հայտարարության մեջ հստակ խոսվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանագրերի կարևորության մասին, կային մի շարք այլ հայամետ կետեր։ Ընդ որում, հարցը վերաբերում էր ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի տարածքին։ Խնդիրը ՀԱՊԿ-ի՞, թե Հայաստանի պաշտոնյաների՞ մեջ է։ Միգուցե, չարժեր առանց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու կամ փոխելու քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում նախաձեռնել։ Միգուցե, չարժեր 2021 թվականի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ խորհրդարանում հրատապ հայտարարություններ պատրաստել, որի տեքստերը օպերատիվ կերպով SMS հաղորդագրությամբ ուղարկվել էին։ Այսինքն փորձ էր արվել սևացնել ՀԱՊԿ-ին մինչև դրան դիմելը», – ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պետք է աներ պատերազմից հետո ՀՀ իշխանությունը, որ չի արել՝ Մամիջանյանն ասաց, որ գուցե չարժեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորել, մանավանդ, որ իր ուղարկած մարդն էր, գուցե պետք չէ՞ր 2021-ի նոյեմբերին ԱԺ դահլիճից sms-ով ուղարկված տեքստերով փորձել սևացնել ՀԱՊԿ-ին:


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ