Ներքին 3 տարի առաջ - 23:00 21-11-2022

Բոլոր քաղաքացիները եթե հայտարարագիր լրացնեն, պետությունը դրանով կճանաչի կարիքավորներին. ֆիննախարարի տեղակալ

«Նախագծերի փաթեթը, որը քննարկվել է ԱԺ-ում, մի շարք նպատակադրումներ ունի, դրանցից ամենաշատը՝ ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված հաշվառման համընդհանուր ձևավորումն է այն ակնկալիքով, որ պետությունը կարողանա ավելի լավ ճանաչել իր քաղաքացիներին, տեղորոշել այս կամ այն կարիքավոր խմբերին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիների հայտարարագրեր ստորագրելուն։

Պողոսյանի խոսքով՝ այդ համակարգով խնդիր է դրված քաղաքացիների եկամուտների հաշվառման ճանապարհով տեղորոշել այս կամ այն եկամտային խմբերում գտնվող անձանց և ըստ այդմ՝ նաև հասցեական քաղաքականություն վարել նրանց նկատմամբ. «Սա չի նշանակում, որ ներկայումս չհարկվող որևէ եկամուտ պետք է սկսկվի հարկվել, այսինքն՝ հարկային ձևերը, դրույքաչափի փոփոխություններ չեն սպասվում։ Այս նախագիծն այլ բաների մասին է։ Այս նախագիծը ոչ այնքան հետապնդում է հարկահավաքման ֆիսկալ նպատակ, մենք ներկայումս հեռու ենք այն կետից, երբ բոլոր քաղաքացիները հայտարարագրում են իրենց եկամուտները, և պետությունը կարող է վստահաբար ասել, որ ըստ եկամուտների՝ լավ ճանաչում է քաղաքացիներին, բայց դրանից զատ, այդ փոփոխությունը նաև ունի մոտիվացիոն կարևոր բաղադրիչ, ըստ որի՝ առաջարկվում է ներդնել նաև սոցիալական ծախսերի համակարգը, և անձանց հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին, որ տարվա ընթացքում առողջապահական, կրթական նշանակության, նույնիսկ բնակարանային գնմանն ուղղված ծախսերը հայտարարգրերի ներկալացման ճանապարհով նվազեցվեն հարկային պարտավորություններից»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել