Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:39 18-11-2022

Գործողությունը փայլուն էր ընթանում․ առաջին պահին ունեցել ենք 3 զոհ, հակառակորդը՝ 150․ Ջալալ Հարությունյանի փաստաբան

Հոկտեմբերի 7-ին՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այդ իսկ պահին չափազանց հաջող ընթանում է ռազմական գործողություն․ հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ հրապարակայնացումն է, որ շատ լավ սկսված օպերացիան հետո տարել է ձախողման, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը պատասխանեց, որ իր տեղեկություններն էլ վկայում են, որ ռազմական գործողությունը սկսվել է «փայլուն արդյունքներով»։

«Առաջին գործողության ժամանակ մենք ունեցել ենք 3 զոհ, հակառակորդը՝ 150։ Դրանից հետո աջակողմյան հատվածը ևս երկու խմբավորում է ջախջախել»,- ասաց նա։ Փաստաբանը կրկնեց, որ դրանից հետո կանգ են առել այնպիսի պատճառներով, որ պատերազմի հետ կապված չէին։

Հարցին, թե ինչի՞ վրա է հիմնված մեղադրանքը՝ ցուցմունքների՞, թե՞ այլ ապացույցների, փաստաբանն ասաց, որ ինքն էլ չգիտի, քանի որ իրեն այդ մասին առայժմ տվյալներ չեն տրամադրվում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան