copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:42 17-11-2022

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 3 նոր նշանակում է արել


Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Քյարամյանի մեկ այլ հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Քյարամյանի մեկ այլ հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Ստորեւ ներկայացնում ենք նոր նշանակված պաշտոնյաների կենսագրությունները.

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սամվելի Աղաբաբյանի
կենսագրությունը

Ծնվել է 1980 թվականի հունվարի 2-ին, Անիի շրջանի, Մարալիկ ավանում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան:
Աշխատանքային գործունեություն
2001-2003 թթ. – ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Անիի քննչական խմբի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/
2003-2007 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի քննչական խմբի ավագ քննիչ
2007-2008 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի ավագ քննիչ
2008-2012 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2012-2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ
2014-2018 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2018-2019 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
2019-2022 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սումբատի Տոնոյանի
կենսագրությունը


Սամվել Սումբատի Տոնոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2002-2007թթ. – ՀՀ դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2008թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի քննչական բաժնի մաքսային տեսուչ-քննիչ
2008-2013թթ.– ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
2019-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ
VIII-XI.2022թ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհանեսի Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Շիրակի մարզի, Մարալիկ քաղաքում:
2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:
2002-2004 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2009-2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ
2013-2014 թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Հյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ
III-VIII.2014 թ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
2014-2016 թթ.– Շիրակի մարզի դատախազության դատախազ
2016-2020 թթ.– Երևան քաղաքի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ
2020-2021 թ.– ՀՀ ԱԱԾ աշխատակից
III-VIII.2021 թ.– ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
2021-2022 թ.– ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ
2021թ-ից մինչ օրս՝ դասավանդում է ՀՀ ոստիկանության ակադեմիայում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com