Ներքին 2 տարի առաջ - 22:01 11-10-2024

Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեի տեսլականն է համարում արագ և որակյալ նախաքննության ապահովումը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խոսեց կոմիտեի նպատակների և ապագայի տեսլականների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի կապակցությամբ Քյարամյանը նշեց, որ կառույցի ամենավեհ նպատակը համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ավելի արդյունավետ ծառայությունների մատուցումը։

«Յուրաքանչյուր անձ, ով դիմում է իրավապահ համակարգին` վստահություն է հայտնում պետությանը, պետք է արագ և որակյալ ծառայություններ ստանա այդ համակարգից։ Քրեական վարույթներով օրենքով պաշտպանված շահ ունեցող անձինք պետք է հուսախաբ չլինեն։

Քննչական կոմիտեի ապագայի մեր տեսլականն է ավելի արագ և որակյալ նախաքննության ապահովումը, իսկ ինչպե՞ս մենք կարող ենք ավելի արագ և արդյունավետ նախաքննություն իրականացնել՝ որակյալ կադրեր ունենալով, սա է մեր առաջնահերթությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Քննչական կոմիտեն կարողանանք համալրել որակյալ կադրերով, մենք պետք է շարունակաբար բարձրացնենք մեր կառույցի գրավչությունը»,- ասաց Քյարամյանը։

ՔԿ նախագահի համոզմամբ՝ իր պատմության երկրորդ տասնամյակ Քննչական կոմիտեն թևակոխում է որպես զարգացման ու կատարելագործման ուղին բռնած համակարգ։

«Այս արձանագրմանը հնարավոր է եղել հասնել համակարգի նվիրյալների անձնվեր ու պատվախնդիր աշխատանքի շնորհիվ։ Տոնական այս օրը ցանկանում եմ շնորհակալության և երախտագիտության ջերմ խոսքեր ուղղել պարո՛ն վարչապետ Ձեզ՝ Քննչական կոմիտեի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, Կոմիտեի ստեղծման և կայացման գործում անուրանալի ավանդ ունեցող անձանց, համակարգի վետերաններին և, իհարկե, իրենց ամենօրյա աշխատանքով կառույցի հեղինակությունն ու բարի համբավը կերտող արժանապատիվ ծառայողներին՝ կարևորելով բոլորի ներդրումը Կոմիտեի կայացման և համակարգում աշխատանքային բարի ավանդույթների ձևավորման գործում»,-եզրափակեց Քյարամյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում