Մամուլ 3 տարի առաջ - 08:40 16-11-2022

Կեղծված ընտրությունները` միմյանց դեմ բողոքներ գրելու առիթ. ինչ կասկածներ ունեն ՔՊ-ականները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կեղծված ընտրությունները պատգամավորների համար են դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ օրերս ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանությունում դիմում է գրել՝ խնդրելով ուժային այդ կառույցից պարզել, թե ով է մամուլում հայտնված հրապարակումների աղբյուրը:

Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի, այսպես ասած, 6-րդ վարչությանը տրված դիմումում, իհարկե, անուններ չեն գրվել, սակայն, նշվել է, որ անհրաժեշտ է շտապ պարզել, թե ՔՊ վարչության կեղծված ընտրությունների թեման ինչպես է հայտնվել մամուլում: Իսկ արդեն մտերմիկ զրույցի ժամանակ, ՔՊ պատգամավորը, նրան ուղեկցողները ոստիկանության աշխատակիցներին հայտնել են, թե իրենք կասկածներ ունեն, որ մամուլին գաղտնի տեղեկություններ է տվել՝ մի կերպ ՔՊ վարչության անդամ դարձած պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ասել է թե՝ տխրահռչակ նախարար Արսեն Թորոսյանն է լրագրողների նյութի գաղտնի աղբյուրը: Եվ հիմա ՀՀ ոստիկանության նախկին 6-րդ վարչության աշխատակիցները լրատվամիջոցների աղբյուրներին են փնտրում: Առաջիկայում «Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի, թե ով է հաղորդում տվող պատգամավորը եւ որ լրատվամիջոցների անուններն է տվել դիմումի մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ վարչության ընտրություններն անցել են խայտառակ ընտրակեղծիքներով: Սա արել են այն մարդիկ եւ այն քաղաքական լիդերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որ իշխանության եկան ընտրակեղծիքները մերժելով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում