Արտաքին 3 տարի առաջ - 16:30 15-11-2022

Սաակաշվիլիի ձախ ձեռքն ատրոֆիայի է ենթարկվել


Փաստաբան Շալվա Խաչապուրիձեի փոխանցմամբ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ ձախ ձեռքի ատրոֆիա է սկսվել։

«Մի քանի ամիս առաջ նրա մոտ ցավեր են սկսվել։ Նրա ձախ ձեռքը ատրոֆիայի է ենթարկվել։ Նա խնդիրներ ունի, անտանելի ցավեր ունի»,- ասել է պաշտպանը։

Առաջիկայում պետք է պատրաստ լինի «Էմպաթիա» հասարակական կազմակերպության կողմից քաղաքական գործչի հարցման արդյունքների վերաբերյալ բժշկական եզրակացությունը։ Իր եզրակացությունն է պատրաստում նաև Լ.Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության պետական բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաբանները նախատեսում են միջնորդություն ներկայացնել՝ խնդրելով հետաձգել Սաակաշվիլիի համար պատժի կատարումը՝ առողջական ծանր վիճակի պատճառով։

Ավելի վաղ ամերիկացի բժիշկները, հետազոտելով Վրաստանի նախկին նախագահին, ենթադրել էին, որ նրա մոտ ավելի քան 30 տարբեր ծանր հիվանդություններ կան (այդ թվում ՝ տկարամտություն և տուբերկուլյոզ):

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա