Ներքին 3 տարի առաջ - 15:26 15-11-2022

Հարցերն այնքան շատ են, որ մամուլի ասուլիսի անհրաժեշտություն կա. Ռուզան Խաչատրյան

Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյան, անդրադարձել էր մամուլում, սոցհարթակներում շրջանառվող այն տեղեկություններին, թե Սեյրան Օհանյանին պատրաստվում են ձերբակալել և գրել էր.

«ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր, համագործակցելով Ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել: ՀԳ Կարծում եմ, փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»:

Այսօր Oragir.News-ը կապվեց Ռուզան Խաչատրյանի հետ, որպեսզի հասկանա, թե ինչ կապ է տեսնում իր ամուսնու՝ Սեյրան Օհանյանի, ձերբակալության և ՀԱՊԿ նիստի, ՌԴ նախագահ Պուտինի այցի մեջ։

«Ես չեմ պատրաստվում ձեր հարցերին պատասխանել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ես մամուլի ասուլիս կանեմ, դուք էլ կգաք և իմ կարծիքները, և պատասխանները կլսեք»,- ասաց Խաչատրյանը հավելելով՝ «չեմ ցանկանում որևէ լրագրողի հարցի պատասխանել, ես կարծում եմ, որ այնքան շատ են հարցերը, որ դրա համար անհրաժեշտություն կա հրավիրել մամուլի բոլոր ներկայացուցիչներին, բոլորին, ինչի միայն ձեզ, բոլորին և ես բոլորի հարցերին կպատասխանեմ անկեղծ, ճշմարիտ»։

Հարցին, թե երբ կլինի մամուլի ասուլիսը, Խաչատրյանն ասաց. «Կտեղեկացնեմ ձեզ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի