Արտաքին 3 տարի առաջ - 21:03 14-11-2022

Իրանը դատապարտում է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դատապարտել է նախօրեին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Աբդոլլահյանն այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Աբդոլլահյանը պայթյունի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտը և անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված հարձակումը»,- իր թվիթերյան էջում գրել է Աբդոլլահիանը։

Իրանի գլխավոր դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ահաբեկչությունը դատապարտելի է համարվում Թուրքիայում, Իրանում և աշխարհի ցանկացած վայրում։

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Նանսեր Քանանին նույնպես դատապարտել է Ստամբուլում իրականացված պայթյունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած ահաբեկչություն, որն ուղղված է երկրի անվտանգությանը և Թուրքիայի ժողովրդին»,- ասել է Քանանին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա