Արտաքին 3 տարի առաջ - 17:44 14-11-2022

Չենք ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունը. Թուրքիայի ՆԳՆ-ն՝ Ստամբուլում ահաբեկչության մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ Անկարան գիտի, թե որտեղից է համակարգվել Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը և չի ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները։

«Մենք գիտենք, թե որտեղ է համակարգվել հարձակումը: Մենք ստացել ենք մեզ տրված ուղերձը, և մենք գիտենք, թե որն է այդ ուղերձը։ Մենք չենք ընդունում ամերիկյան դեսպանատան ցավակցությունները»,- նախարարին մեջբերում է CNN Türk-ը։

Սոյլուն հավելել է, որ Թուրքիան այլևս չունի «հանդուրժողականություն այս նենգ գործողությունների նկատմամբ»։

Ավելի վաղ ՆԳՆ ղեկավարը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ցավակցությունները, նշել էր, որ ամերիկյան կողմի հայտարարությունը «կարելի է գնահատել այնպես, կարծես մարդասպանն առաջիններից մեկն է եկել հարձակման վայր»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։ Միջադեպի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել՝ ավելի քան 80-ը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին կասկածելի կնոջ մասին, որը շուրջ 45 րոպե նստած է եղել նստարանին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Երբ կինը կանգնել է, որոտացել է պայթյունը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա