Արտաքին 3 տարի առաջ - 09:50 14-11-2022

Ստամբուլում իրականացված պայթյունի կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ պայթյունը կարող էր ահաբեկչություն լինել՝ իրականացված կնոջ կողմից։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են մոտ 40 րոպե նստարանին նստած մի կնոջ, ով պայթյունից 1-2 րոպե առաջ հեռանում է՝ իր հետևում թողնելով տոպրակ։ Ըստ իրավապահների՝ կա՛մ տոպրակում եղել է հատուկ մեխանիզմ, որն ինքն իրեն պայթել է, կա՛մ պայթուցիկը գործի է դրվել հեռվից։

Թուրքիայի իշխանությունները կասկածում են, որ պայթյունի համար պատասխանատու է «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությունը։

Տեղի ունեցածից հետո Թուրքիան ցավակցություններ է ստացել աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահներից, ԱՄՆ-ից, Պակիստանից, Իտալիայից, Հունաստանից, Եվրոպական խորհրդի նախագահից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից։

Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։ Պարբերականը հաղորդում է, որ վիրավորներից 50-ը դուրս են գրվել հիվանդանոցից։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա