Ներքին 3 տարի առաջ - 17:30 13-11-2022

Վայոց Ձորում ՃՏՊ-ի հետևանքով կա մեկ զոհ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 13-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ: