Ներքին 4 տարի առաջ - 21:07 20-09-2022

Նախարար Մկրտչյանը Վայոց ձորում քննարկել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած սոցիալական կարիքների հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։ Այցի շրջանակում նախարարը մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպել է մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու համար ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Նարեկ Մկրտչյանը նշել է, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով շարունակվում են գույքագրվել և մարզպետարաններին ու ՏԻՄ-երին փոխանցվել առաջնային օգնության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները։ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է այդ ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ արվում է ամենը՝ քաղաքացիներին ըստ կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով։

«Համատեղ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու օպերատիվ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկվել են նաև տեղում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում։ ՄՍԾ աշխատակիցների հետ զրույցում ընդգծվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիների կարիքների ճշգրիտ գնահատման, մատուցվող ծառայությունների անխափան տրամադրման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակում նախարարն ու մարզպետը եղել են նաև Ջերմուկի առողջության կենտրոնում, զրուցել բուժսպասարկում ստացող զինծառայողների հետ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ