Արտաքին 3 տարի առաջ - 20:44 10-11-2022

Ուզբեկստանի նախագահը պարգևատրել է Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Թյուրքալեզու պետությունների կազմակերպության 9-րդ գագաթաժողվին մասնակցելու նպատակով գտնվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Սամարղանդում, այդ երկրի նախագահ Շևքեթ Միրզիյոևի կողմից պարգևատրվել է Իմամ Բուհարիի շքանշանով։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս շքանշանը հանդիսանում է Ուզբեկստանի կարևորագույն պարգևներից մեկը։

Էրդողանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նման շքանշան ստանալը և շնորհակալություն է հայտնել իրեն պարգևատրելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահին նման շքանշանի շնորհում կոնկրետ դրսեւորում է այն հարաբերությունների, որոնք բոլոր ոլորտներում զարգանում են՝ հիմնված փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և ընդհանուր շահերի վրա:

«Ես ընդունում եմ այս մեդալը որպես մեր երկրների միջև հավերժ եղբայրության ուժեղ խորհրդանիշ»,- ասել է նա:

Վերջինս նաև հայտնել է, որ Իմամ Բուհարիի անունով համալսարանի ստեղծումն այլ ուղերձ կհղի իսլամական աշխարհին։ Էրդողանը համալսարանի բացումը համարել է շատ կարևոր քայլ՝ նշելով, որ այն հետագայում գրավչության կենտրոն է դառնալու։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը