Արտաքին 3 տարի առաջ - 20:23 10-11-2022

Բենիամին Նեթանյահուն կկարողանա կառավարություն ձևավորել

Իսրայելի նախկին վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ստացել է Իսրայելի կնեսեթի 120 պատգամավորներից 63-ի աջակցությունը։ Ինչպես փոխանցում է իսրայելական պետական «Kan» ​​ռադիոկայանը, այս աջակցության շնորհիվ Նեթանյահուն կստանա երկրի նախագահի մանդատը՝ կառավարություն ձևավորելու համար։

Հաղորդվում է, որ Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը շարունակում է խորհրդակցությունները նոյեմբերի 1-ին երկրում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում նոր գումարման խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Հինգշաբթի երեկոյան Հերցոքն ընդունել է «Հրեական ուժ» կուսակցության պատվիրակությանը, որի ներկայացուցիչները վարչապետի պաշտոնում աջակցել են Նեթանյահուի թեկնածությունը։

Ավելի վաղ վերջինիս թեկնածությունն արդեն պաշտպանել էին չորս այլ կուսակցություններ՝ այդ թվում նաև իր գլխավորած «Լիկուդը» և «Կրոնական սիոնիզմը», որոնց հետ «Հրեական ուժը» մասնակցել է ընտրություններին նույն դաշինքով։ Այսպիսով, Նեթանյահուն ստացել է Քնեսեթի 120 պատգամավորներից 63-ի երաշխավորագիրը, ինչը նրան հնարավորություն է տալիս նախագահական մանդատ ստանալ՝ կառավարություն ձևավորելու համար։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում