Արտաքին 5 տարի առաջ - 11:29 03-06-2021

Իսրայելական ընդդիմությունը 12 տարվա մեջ առաջին անգամ կառավարություն է ձևավորել  առանց Նեթանյահուի

Վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելը կոալիցիոն կառավարություն է կազմել առանց վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության: «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է, որ համաձայնագիր է ստորագրել մի քանի կուսակցությունների հետ, հայտնում է The Times of Israel-ը:

Ըստ ձեռք բերված համաձայնագրի պայմանների՝ «Յամինա» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բենեթը դառնալու է վարչապետ և այդ պաշտոնում մնա մինչև 2023 թ. սեպտեմբեր: Ապա մինչև 2025 թվականի նոյեմբերը (նախքան խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը) կառավարությունը գլխավորելու է Լապիդը:

Այժմ կոալիցիոն կառավարության կազմը պետք է հաստատվի նախագահի և Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) կողմից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը երկրի նոր նախագահ էր ընտրել Իցհակ Հերցոգին: Իր առաջին հետընտրական ելույթում նա հայտարարել է, որ մտադիր է «կամուրջներ կառուցել» իսրայելական հասարակության ներսում և ամրապնդել կապերը հրեական սփյուռքի հետ, խրախուսել ձեռնարկատիրությունը, «պայքարել հակասեմիտիզմի և Իսրայելի նկատմամբ ատելության դեմ» ու «պահպանել ժողովրդավարության հիմքերը»:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում