Արտաքին 9 ամիս առաջ - 22:37 12-01-2026

Թուրքիան կարող է Իսրայելին զսպող ռազմական բլոկ ձևավորել. իսրայելական մամուլ

Իսրայելական մամուլը մեծ ուշադրությամբ հետևում է այն տեղեկություններին, ըստ որոնց՝ Թուրքիան ցանկանում է և արդեն դիմել է միանալու Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ձևավորած պաշտպանական համագործակցությանը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման դաշինքի ստեղծումը կարող է արմատապես փոխել Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական հավասարակշռությունը և լուրջ մարտահրավեր դառնալ Իսրայելի համար։

Սկզբնաղբյուր հանդիսացող ամերիկյան «Bloomberg» պարբերականի հաղորդմամբ՝ քննարկվող ձևաչափը հիմնված է փոխադարձ պաշտպանության սկզբունքի վրա, ըստ որի՝ դաշինքի որևէ անդամի վրա հարձակումն ընկալվելու է որպես հարձակում ուղղված բոլորի դեմ։

Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի ներգրավվածության դեպքում դաշինքը կստանա կենտրոնական դերակատար՝ հաշվի առնելով Անկարայի ռազմական ներուժը, զարգացած ռազմարդյունաբերությունը և անօդաչու համակարգերի փորձը։ Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիայի ֆինանսական կարողությունները և Պակիստանի միջուկային ու հրթիռային ներուժը Թուրքիայի ռազմական փորձի հետ համատեղ կարող են ձևավորել տարածաշրջանում ուժեղ զսպող գործոն՝ Իսրայելի համար։

Թուրքական մամուլում թեմայի վերաբերյալ տարածվող լուրերը վերնագրվում են հիմնականում հետևյալ կերպ. «Խուճապ Թել Ավիվում. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական բլոկ կստեղծեն»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը