Ուղիղ եթեր
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:57 30-12-2025

2026-ին Հայաստանը պարտավոր է ձևավորել ազգային շահը որպես առանցք ընդունած նոր կառավարություն

Մենք հրաժեշտ ենք տալիս 2025 թվականին, որն, ինչպես նախորդած մի քանի տարիները, դարձավ մեր պետականության դանդաղ կորստի խուլ ու գորշ ականատեսը։ Տարի, որը չբերեց ոչ շրջադարձ, ոչ վերականգնում, այլ շարունակեց այն վտանգավոր ընթացքը, որի մեջ հայտնվել ենք 2020 թվականի նոյեմբերից հետո։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այդ պահից ի վեր անցած յուրաքանչյուր տարի մեր երկրի և մեր պետականության համար բերել է նոր փորձություններ։ Փորձություններ, որոնց դիմագրավման համար իրական, համակարգային ջանքեր չեն գործադրվել։ Եվ սա միայն գիտելիքի կամ փորձառության պակասի հետևանք չէ։ Շատ ավելի վտանգավոր է մեկ այլ հանգամանք՝ հանրային և ազգային շահը չի եղել առաջնային։ Այն հիմնականում զիջել է անձնական գոյաբանական հաշվարկներին և արտաքին շահերին։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետությունը՝ կա՛մ դառնում է ձևական ու խամաճիկային կառույց, կա՛մ վեր է ածվում ուրիշների օրակարգերի սպասարկման գործիքի։ Այս ճանապարհը կործանարար է և այն շարունակել այլևս հնարավոր չէ։

Ահա, թե ինչու է 2026 թվականը լինելու վճռորոշ։ Գալիք ընտրությունները պարզապես հերթական քաղաքական գործընթաց չեն լինելու։ Դրանք պետք է դառնան բեկման կետ՝ այս անվերջ, կործանարար շրջապտույտից դուրս գալու համար։ 2026-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանը պարտավոր է ձևավորել պատասխանատու և ազգային շահը որպես առանցք ընդունած նոր կառավարություն։

Խոսքը սոսկ իշխանափոփոխության մասին չէ։ Խոսքը մտածողության, առաջնահերթությունների և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գտնել պետության կառուցման իրական ուղին, որը տասնամյակներ շարունակ ազգովի փնտրել ենք։

Այս ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այն միակն է, որն ունի ապագա։ Եվ այն հնարավոր է միայն միասնական ջանքերով, գիտակցված ընտրությամբ և պահանջատեր հասարակությամբ։

Ամանորի այս օրերին ցանկանում եմ, որ մենք 2025 թվականի հետ մեկտեղ հրաժեշտ տանք ինքնախաբեությանը, հարմարվելու տրամաբանությանը և պարտվողական մտածողությանը։
Թող գալիք տարին դառնա սթափության, կամքի և նոր մեկնարկի նախապատրաստման տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող այն լինի շրջադարձի սկիզբ Հայաստանի համար»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան