Արտաքին 3 տարի առաջ - 18:17 10-11-2022

Թրամփի վերադարձը, իհարկե, հավանական է համարվում․ Սուրեն Սարգսյան

Ինչպես և կանխատեսվում էր, ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը վերցրին Հանրապետականները։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունների արդյունքներին։

«Չնայած դեռ վերջնական ամփոփված պաշտոնական տվյալներ չկան, բայց պատկերն արդեն պարզ է դառնում։ Որոշ նահանգներ դեռևս վերահաշվարկներ են իրականացնում։ Սենատում դեռևս մրցակցային իրավիճակ է։ Չի բացառվում, որ այդուհանդերձ, ընդամենը 1 կամ 2 ձայնի տարբերությամբ, այդ թվում՝ նաև փոխնախագահի ձայնի տարբերությամբ, դեմոկրատները կարողանան պահպանել իրենց դիրքերը Սենատում։ Բայց Ներկայացուցիչների պալատում, ամենայն հավանականությամբ, իրենց դիրքերը շատ լուրջ կխարխլվեն»,- ասաց նա։

Միջազգայնագետի խոսքով՝ ընտրությունների արդյունքներից, այդուհանդերձ, դժգոհ են և՛ Հանրապետականները, և՛ Դեմոկրատները։ Անդրադառնալով ընտրությունների արդյունքով պայմանավորված հայկական կողմի աշխատանքներին՝ Սարգսյանը հայտնեց, որ մինչև այս էլ աշխատանքներ տարվել են և՛ Հանրապետականների և Դեմոկրատների հետ։ Այդ աշխատանքների ծավալները, պարզապես, կապված են եղել որոշ հանգամանքների հետ։

«Պարզապես հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում։ Կապը դեմոկրատների հետ մի փոքր ավելի ակտիվ է, բայց չի նշանակում, որ չեն աշխատում հանրապետականների հետ։ Հայկական հանձնախմբում կան թե՛ հանրապետական, թե՛դեմոկրատ կոնգրեսականներ։ Եթե հաշվի առնենք, որ միայն Կալիֆորնիայից 4 կոնգրեսական կա և Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում, պարզ է, որ նրանց ազդեցությունն այդ կոնգրեսականների վրա շատ է լինելու։ Ընտրություններին ընդառաջ առկա իրավիճակը պայմանավորված է նման նահանգներում բնակվող հայ բնակչության թվաքանակով»,- ասաց նա։

Անդրադառնալով 2024 թվականին ԱՄՆ-ում նախատեսվող նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածությունը կրկին առաջադրելու հավանականությանը՝ Սուրեն Սարգսյանն ասաց, որ այդ որոշումը կդիտարկվի նաև այս ընտրությունների արդյունքների ֆոնին։

«Թրամփի վերադարձը, իհարկե, հավանական է համարվում՝ մանավանդ, հաշվի առնելով, թե ինչ բարձր վարկանիշ ունի թե՛ բնակիչների և թե՛ հանրապետականների որոշ շրջանակներում։ Շատ բան պայմանավորվում է նաև հենց ընտրությունների արդյունքներով։ Հիմա, երբ արդեն ընտրությունների արդյունքները կան՝ մոտավոր պատկերացում կարող է կազմել, թե ինչ տեսակի աշխատանք է իրեն սպասվում՝ եթե որոշի վերադառնալ քաղաքականություն ու պայքարել նախագահի պաշտոնի համար»,- եզրափակել փորձագետը։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին