Արտաքին 3 տարի առաջ - 16:25 10-11-2022

Չեխիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ Չեխիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Լիպավսկին այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Լիպավսկին Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի ֆոնին շատ կարևոր է համարել աջակցել Վրաստանին և ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը։ «Պուտինի սարսափելի ագրեսիան մեզ ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ օգնություն ցույց տանք Վրաստանին, և նաև այն երկրներին, որոնք տուժել են Պուտինի ագրեսիայից և որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ այս համատեքստում քննարկել են նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք նշված տարածքները համարում են Վրաստանի անբաժանելի մասեր՝ վերահաստատելով իր աջակցությունը Թբիլիսիի տարածքային ամբողջականությանը։

«Ռուսաստանից ցանկացած սցենար կարելի է սպասել։ Ուստի կարևոր է աջակցել Վրաստանին, որպեսզի բոլոր գործընկերները կենտրոնանան Վրաստանի կայունության և պաշտպանունակության բարձրացման վրա»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը։

Նա նշել է, որ Չեխիան աջակցում է Եվրամիությանն ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ջանքերին։ Լիպավսկին ընդգծել է, որ Վրաստանը պետք է շարունակի իր ջանքերը արդյունավետ բարեփոխումների միջոցով, ինչը կարևոր է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման համատեքստում՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Վրաստանն ու Չեխիան ունեն ընդհանուր արժեքներ, և Եվրոպայի ընդհանուր տեսլականի համաձայն՝ մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն և կայունություն։ Սպասում եմ այն ​​պահին, երբ Վրաստանին կտրվի ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ»,- ասել է Լիպավսկին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը