Արտաքին 3 տարի առաջ - 19:03 09-11-2022

Իրանի նախագահը ընդունել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Ռաիսին հանդիպման ժամանակ ասել է, որ անկախ երկրների միջև համագործակցությունն ամենավճռական պատասխանն է Միացյալ Նահանգների պատժամիջոցային և ապակայունացնող քաղաքականությանը։

Ռաիսին նշել է, որ Թեհրանը և Մոսկվան նպատակ ունեն տարբեր ոլորտներում բարելավել երկկողմ ռազմավարական հարաբերությունների մակարդակը։ Նա ասել է, երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար ամրապնդվում են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք պայծառ ապագա են ունենալու։

Իրանի նախագահը նաև ասել է, որ իր երկրը պատերազմին հակազդելու սկզբունքային քաղաքականություն է որդեգրել։ «Պատերազմի ընդլայնումն ու սրացումը անհանգստացնում է բոլոր երկրներին»,- ասել է նա։

Պատրուշևն իր հերթին անդրադարձել է երկկողմ համագործակցության կարգավիճակին։ Նա հայտնել է, որ երկու երկրները շատ ակտիվ աշխատում են քաղաքական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսական և տարանցիկ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Ռուս պաշտոնյան շեշտել է, որ ռուս-իրանական համատեղ տնտեսական հանձնաժողովը նույնպես հետևում է երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։

Նա հույս է հայտնել, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները կզարգանան նաև տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում։ «Բազմաբևեռ աշխարհի ստեղծումը համահունչ է աշխարհի բոլոր երկրների շահերին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Պատրուշևը Թեհրան է ժամանել նախօրեին՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի պաշտոնական հրավերով։ Անվտանգության ոլորտի երկու բարձրաստիճան պաշտոնյաները այսօր առավոտյան երկկողմ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Նախատեսվում է, որ Պատրուշևը կհանդիպի նաև Իրանի քաղաքական և տնտեսական այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման հարցերն միջազգային հարթակում համագործակցությունը քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը

Ձեզ գուցե հետաքրքրի