Սպորտ 3 տարի առաջ - 17:43 08-11-2022

Գովազդի մասին ՀՀ նոր օրենքը ամենից շատ ազդել է բասկետբոլի վրա․ ՀԲՖ-ն ահազանգում է

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստի ժամանակ քննարկվել է ՀՀ-ում գործող գովազդի մասին նոր օրենքը, որով արգելվում է վիճակախաղերով զբաղվող ընկերությունների գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ներկաներին հայտնեց, որ օրերս այս կապակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովում:

«Բուքմեյքերական ընկերությունների հետ համագործակցող մարզաձևերից ամենաշատը տուժել է հայկական բասկետբոլը: Վերջին տարիներին ակումբային բասկետբոլը հիմնականում օգտվում էր այդ հովանավորչական գումարներից: Ազգային ժողովում կայացած հանդիպմանը մենք ներկայացրինք որոշ մանրամասներ: Այժմ քննարկվում է նախագիծ, որով պետությունը պետք է փոխհատուցում տա այն ֆեդերացիաներին, որոնք գովազդի մասին օրենքի պատճառով կանգնել են ֆինանսական խնդիրների առջև:

Պետք է նկատել, որ հովանավորչական գումարները ուղղվում էին նաև մանկապատանեկան և երիտասարդկան բասկետբոլի զարգացմանը: Գալիք տարվանից նախատեսվում էր անցկացնել նաև Հայաստանի երիտասարդական առաջնություններ, ձևավորել 3x3 բասկետբոլի ազգային հավաքականներ»,- նշել է Արթուր Նազարյանը:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է կազմել վերջին տարիներին բուքմեյքերական ընկերությունների հետ համագործակցության հաշվետվություն և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին