Արտաքին 3 տարի առաջ - 09:26 07-11-2022

Ուկրաինայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 4,5 միլիոն մարդ․ Զելենսկի

Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրաէներգիայի։ Նրանց մեծ մասը Կիևի մարզից ու մայրաքաղաքից են, որտեղ էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակն առավել ծանրն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօրվա դրությամբ Կիևում և վեց շրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի կայունացմանն ուղղված անջատումները: Կա ավելի քան 4,5 միլիոն սպառող, որոնք չունեն էլեկտրաէներգիա: Այժմ առավել շատ են Կիևում և Կիևի մարզում, իսկապես դժվար է», - ասել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են էներգետիկ ոլորտում հնարավոր բոլոր սցենարներին։

«Շաբաթվա ընթացքում ես էներգետիկ ոլորտում իրավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ մի քանի հատուկ հանդիպում եմ ունեցել պաշտոնյաների, էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների և մարզային վարչակազմերի ներկայացուցիչների հետ: Մենք մանրամասն քննարկում ենք բոլոր սցենարներն ու պատրաստում համապատասխան գործողությունները»,- հավելել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում