Արտաքին 3 տարի առաջ - 16:44 06-11-2022

Ադրբեջանցի պատգամավորը 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը համարում է ոսկե տառերով արձանագրված իրադարձություն

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը երկիր պատմության մեջ ոսկե տառերով արձանագրված իրադարձություն է, որը կայացել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի շնորհիվ։ Այս մասին Ասլանն ասել է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանցի պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանի ժողովուրդը միշտ հպարտությամբ ու պատվով է տոնելու իր պատմական հաղթանակը։ Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը գտնվում էր օկուպացիայի տակ», և իրենք ապրում էին որպես պարտված ժողովուրդ՝ պարտության խարանով։

«Բայց այսօր մենք ազատագրել ենք մեր հողերը, շնորհավորում ենք միմյանց հաղթանակի օրվա կապակցությամբ, դրա համար էլ պարտական ​​ենք մեր հաղթանակած գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին, մեր հերոս բանակին, մեր նահատակներին ու վետերաններին»,- նշել է պատգամավորը։

Նովրուզ Ասլանն շեշտել է, որ Ադրբեջանը երկար տարիներ նախապատրաստվել է այս հաղթանակին՝ Ալիևի գլխավորությամբ։ Նա նշել է, որ Ալիևը զարգացրել է երկիրը բոլոր ոլորտներում, հզորացրել է տնտեսությունը, երկրի զինված ուժերին մատակարարել է ամենաժամանակակից սպառազինությունը։

«Մարդիկ մեծ հույս և վստահություն ունեն ապագայի նկատմամբ: Այդ հեռատես քաղաքականության արդյունքում է, որ մարդիկ երկաթե բռունցքի պես համախմբվեցին իրենց առաջնորդի շուրջը և ընդամենը 44 օրում նա արժանի դաս տվեց թշնամուն և հաղթանակ տոնեց։ Սրանից մեծ հաջողություն և երջանկություն չի կարող լինել»,- հավելել է նա։

Վերջինս նաև հայտնել է, որ այսօր Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում արագորեն իրականացվող վերականգնողական աշխատանքները նույնպես հպարտություն են։


Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում