Արտաքին 3 տարի առաջ - 15:17 06-11-2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հարցազրույց է տվել թուրքական պետական հեռուստաընկերությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայում իր այցի վերջին օրը հարցազրույց է տվել թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությանը։

Ստոլտենբերգը հայտնել է, որ Էրդողանի հետ քննարկել են ռուս-ուկրաինական պատերզմին վերաբերող զարգացումները։ Նա նշել է, որ Էրդողանին այցելելու պատճառը կարևոր հարցեր քննարկելու անհրաժեշտությունն էր։

Անդրադառնալով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ միասին Գալիպոլիի ճակատամարտի վայր կատարած այցելությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է, որ հնարավորություն ունեցավ իմանալ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդտեղ։ «Ես իմացա այնտեղ տեղի ունեցած պատերազմի պատմությունը և իհարկե հասկացանք, թե որքան կարևոր է խաղաղության պահպանումը»,- ասել է նա։

Ստոլտենբերգը խոսել է նաև Ուկրաինայի հացահատիկային համաձայնագրի վերականգնման մասին՝ նշելով, որ այս հարցում Թուրքիան և անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր դեր են խաղում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի միջնորդությունը համաձայնագրի վերագործարկմանը, որը նվազեցնում է ուկրաինական պատերազմի վատ հետևանքները, շատ կարևոր քայլ էր, և ցույց տվեց որքան կարևոր դեր է խաղացել Անկարան։

Վերջինս նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմական և տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի այդ երկիրը ռուսական հարձակման դեմ օգտագործի իր ինքնապաշտպանության իրավունքը։ Անդրադառնալով պատերազմում միջուկային զենք օգտագործելու հնարավորությանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում, այդպիսի պատերազմ չպետք է տեղի ունենա։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեքստում հիշեցրել է, որ այդ երկրները Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր են ստորագրել և այժմ կատարում են այդ հուշագրից բխող քայլերը՝ հատկապես ահաբեկչության դեմ պայքարում։ Ստոլտենբերգը նաև նշել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան վերացրել են Թուրքիային սպառազինություն վաճառելու արգելքը, որն Անկարայի գլխավոր պահանջներից մեկն էր։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, Ստոլտենբերգն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկու կողմն էլ ՆԱՏՕ-ի անդամ և շատ արժեքավոր երկրներ են։ «Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կլուծեն այս տարաձայնությունները լավ համագործակցության և դաշինքի ոգով: Այս համատեքստում լարվածությունը պետք է թուլացվի, և կարծիքների տարաձայնությունները պետք է լուծվեն»,- եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան