Արտաքին 3 տարի առաջ - 17:03 05-11-2022

Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրին, ինչպես նաև հացահատիկային համաձայնագրին վերաբերող հարցեր։

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես Հունաստանի՝ թուրքական կողմի բնորոշմամբ ագրեսիվ գործողություններին։ Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ամենաբարձր մակարդակով իրականացված բանակցությունների արդյունքում հացահատիկային միջանցքը կրկին սկսել է գործել, և իրենք առաջիկա ժամանակահատվածում կենտրոնանալու են համաձայնագրի երկարաձգման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու և արդար լուծման հասնելու համար անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին։ Ինչ վերաբերում է Հունաստանի գործողություններին, ապա Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում լարվածությունը Թուրքիան չի մեծացնում՝ կոչ անելով Հունաստանին ուղղորդել, որպեսզի վերջինս գործի ողջամտության և երկխոսության շրջանակներում։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա եռակողմ հուշագրի վավերացման գործընթացի տեմպն ու ժամանակը կորոշվի այն քայլերով, որոնք կձեռնարկեն այդ երկրները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գնահատել է Ստամբուլում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած իր հանդիպումը։ Նա նշել, որ ուրախ է Էրդողանի կողմից հյուրընկալվելու համար։ «Ես իմ շնորհակալությունն եմ հայտնել նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի հացահատիկի համաձայնագրի շարունակման գործում նրա կենսական դերի համար»,- գրել է նա։








Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում