Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 05-11-2022

Հանրային հեռուստաընկերությանը 4,5 միլիարդ դրամ գումար է փոխանցվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրային հեռարձակողների խորհուրդը Հանրային հեռուստաընկերությանը 2 միլիարդ 299 մլն դրամ գումար է փոխանցել։ Փոխանցման պայմանագիրը կնքվել է Հանրային հեռարձակողների խորհրդի նախագահ Արա Շիրինյանի եւ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջեւ։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ այդ գումարով Հ1-ը պետք է կազմակերպի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի շրջանակներում համերգային շոու եւ այլ ծառայություններ իրականացնի։ Պայմանագրում առկա չէ մատուցվող ծառայությունների տեխնիկական բնութագիրը, այսինքն՝ հայտնի չէ, թե Հ1-ն այս խոշոր գումարով ինչպիսի շոու պետք է անի։
Նշենք, որ եւս 2 մլրդ 248 մլն դրամն էլ Հանրային հեռուստաընկերությանը հատկացվեց կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ։ Ստացվում է, որ այս պահի դրությամբ Հ1-ին, երգի մրցույթն անցկացնելու համար, պետական բյուջեից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4․5 միլիարդ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է