Ներքին 3 տարի առաջ - 21:29 04-11-2022

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «BioExpo» ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր կայացած «BioExpo» («ԲիոԷքսպո») ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, Շրջանավարտների և կարիերայի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Կենսաբանության ֆակուլտետի յոթ ամբիոնների գործունեությունը, կրթական ծրագրերը, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքները և նորագույն սարքավորումները։

Ցուցահանդեսին առանձին տաղավարներով հանդես են եկել նաև ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային բազմաճյուղ ոլորտները ներկայացնող 20 կազմակերպություններ (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը, նշել է. «Այս ցուցահանդեսները չափազանց կարևոր են նախևառաջ ֆակուլտետների ունեցած հնարավորությունները, կրթական ծրագրերը, գիտահետազոտական լաբորատորիաները և կենտրոնները ներկայացնելու, ինչպես նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու տեսանկյունից: Դեռևս մասնագիտության ընտրության հարցում չկողմնորոշված աշակերտները ցուցահանդեսի շնորհիվ կարող են ճիշտ որոշում կայացնել, իսկ ուսանողների համար այն առիթ է՝ ծանոթանալու ոլորտի առաջատար ընկերություններին և նրանց ծավալած գործունեությանը, պատկերացում կազմելու իրենց մասնագիտական աճի հնարավորությունների մասին»:

Կարեն Թռչունյանի խոսքով՝ նմանատիպ ցուցահանդեսներ և միջոցառումներ բուհերում հաճախ պետք է կազմակերպել:

Ցուցահանդեսին ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանը և նրա տեղակալը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՀ-ում կազմակերպված դպրոցականների օլիմպիադայի մասնակիցներ և այլ հյուրեր։

Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային գործունեությունը, հաջողության պատմությունները, ինչպես նաև հանդես եկել պրակտիկայի, դասընթացների և աշխատանքի առաջարկներով:

«BioExpo» ցուցահանդեսի շրջանակում համալսարանի ուսանողները տեղում կազմակերպել են նաև տարբեր գիտափորձեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես աշակերտների շրջանում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից