Ներքին 2 տարի առաջ - 14:07 02-10-2023

Արցախցի բոլոր ուսանողները պետք է իրենց ուսումը շարունակեն ԵՊՀ-ում և անվճար․ ԵՊՀ պրոֆեսոր

«Հայաստանի կառավարությունը մինչև արցախցիների բռնի տեղահանությունը պետք է պատրաստված լիներ այդ իրադարձությանը, որը կանխատեսելի էր, պետք է լիներ գործողությունների հստակ ծրագիր, թե ինչպես են բավարարվելու նրանց կարիքները, ինչպես է ապահովվելու այնպիսի միջավայր, որ տեղահանվածները չմտածեն արտագաղթելու ու մայր Հայաստանից հեռանալու մասին»։

Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը։

«Ինչպես տեսնում ենք, բռնի տեղահանվածներին վերաբնակեցման և ինտեգրումը ապահովելու վերաբերյալ որոշումները ոչ թե վաղուց կայացվել են ու հիմա տեղի է ունենում այդ որոշումների համակարգված իրագործումը, այլ դրանք կայացվում են հընթացս՝ առանց անհրաժեշտ մեխանիզմների գործադրման»։

Այն հարցին, թե այնուամենայնիվ, ինչ է պետք անել, Վ․Հովհաննիսյանը պատասխանեց․

«Որպես առաջին քայլ՝ պետք է դիտարկել ոչ միայն նյութական կարիքները հոգալը, այլև առաջնահերթ կրթության և սոցիալական իրավունքների ապահովումը։ Մասնավորապես, նախապես կարելի էր ունենալ Արցախի պետական համալսարանի ուսանողների ցուցակը, որոնք, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի, պետք է տեղավորվեն Հայաստանի բուհերում, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանում։

Պահանջում եմ, որ ԵՊՀ-ն անհապաղ ընդունի և կազմակերպի Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսումնառությունը կամ անվճար հիմունքներով, կամ պետության կողմից վարձավճարի փոխհատուցմամբ։

Դա պետք է արվի համակարգված․ ես ինքս պատրաստ եմ ֆինանսապես օժանդակել տեղահանված ուսանողների վարձավճարի փոխհատուցմանը, եթե անհրաժեշտություն կա, գուցե պետք է ստեղծել այդպիսի հիմնադրամ, սակայն դա պետք է լինի պետության համակարգման և հոգածության ներքո, քանի որ արցախցիների կրթության լիարժեք ապահովումը կարող է իրագործվել միայն այդ պայմաններում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու