Ներքին 3 տարի առաջ - 10:47 11-11-2022

Արցախում մարդիկ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ. Թովմասյանը՝ ՌԴ դեսպանին

Արցախ կատարած այցից հետո հանդիպեցի ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին. Մեր ռազմավարական դաշնակից պետության դեսպանի հետ քննարկեցինք հայկական երկու հանրապետություններին՝ Հայաստանին եւ Արցախին պատուհասած վտանգները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Անհանգստացնող երեւույթները, ցավոք, շարունակաբար ավելանում են: Ականատեսի աչքերով ներկայացրի Արցախի ժողովրդի առօրյա անհանգստությունները, քանի որ օրեր առաջ եմ վերադարձել Արցախի Հանրապետությունից: Մարդիկ այնտեղ հստակ ունեն մեկ պայման ու պահանջ. ռուս խաղաղապահները պետք է շարունակեն մնալ ներկայացված Արցախի Հանրապետության տարածքում: Նրանց առաքելության ժամկետի երկարաձգումը խիստ անհրաժեշտություն է՝ արցախահայության կյանքի իրավունքի իրացման տեսանկյունից:

Դեսպանի ուշադրությունը հրավիրեցի նաև ՀՀ սահմաններում առկա իրավիճակին առ այն, որ ադրբեջանական զինուժի կողմից շարունակվում է ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածների ապօրինի բռնազավթումը։

Միաժամանակ ընդգծեցի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելուց չարամտորեն հրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծի անթույլատրելիությունը։ Դեռ ունենք անթաղ դիեր:

Քննարկեցինք նաեւ ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների եւ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքներին առնչվող տարաբնույթ հարցեր»,- գրել է Թագուհի Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի