Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:55 20-10-2022

Տրոլեյբուսն էլ, ավտոբուսն էլ պարտադիր պայման պետք է լինեն և մյուս վարորդներից պետք է առավելություն ունենան

«Փոխադրամիջոցներից թե՛ տրամվայները, թե՛ տրոլեյբուսները մայրաքաղաքի սիմվոլներից մեկն են, ու ցավոք սրտի՝ գոնե մեկ տրամվայի գիծ Երևանում չի պահպանվել, տրոլեյբուսներն էլ գոնե պետք է պահպանվեն, քանի որ բավականին հարմարավետ են, էլ չասեմ, որ էկոլոգիապես բավականին հարմարավետ տրանսպրտային միջոց են, ինչը շատ կարևոր է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից անդամ Անի Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանով է արդյունավետ մայրաքաղաք բերել նոր տրոլեյբուսներ․ չէ՞ որ շատերը դժգոհում են այդ փոխադրամիջոցի աշխատանքից՝ պատճառաբանելով, որ դանդաղ է շարժվում և երթևեկության համար խնդիր ստեղծում։

«Անհարմարավետության առումով՝ անհարմարավետ են նաև ավտոբուսները, նաև սովորական մարդատար մեքենաները, սրանք ոչնչով չեն տարբերվում, ու իրենց համար, կարծում եմ, գծեր կառանձնացնեն, իրենք այնքան մեծ գծեր չունեն Երևանում երթևեկելու, այդ երթևեկման գոտին էլ պետք է առանձնացնեն, որը այդ տրանսպորտային փոփոխությունների նախագծում կա, որ առանձին երթևեկելի գոտի պետք է ունենա տրանսպորտը»,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ չի խանգարի․ դա տրանսպրտային ցանցի բարելավման մի մասնիկն է, որը շատ կարևոր է, որ հնարավորինս շուտ գա ու սկսի աշխատել։

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, թե նոր տրոլեյբուսներ բերելու դեպքում է՞լ է երթևեկության համար սահմանված նախկին գինը պահպանվելու Խաչատրյանն ասաց. «Որքանով, որ ես տեղյակ եմ, այո՛, պահպանվելու է»։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովն էլ Oragir.News-ի հետ զրույցում նշեց. «Որ վարորդներին թողնեք, բոլորն էլ իրենց երթևեկությանը խանգարում են՝ սկսած դիմացի մեքենայից մինչև լուսացույց։ Տրոլեյբուսն էլ, ավտոբուսն էլ պարտադիր պայման պետք է լինեն և մյուս վարորդներից պետք է առավելություն ունենան։ Այստեղ այլ խնդիր է․ այդ մարդկանց համար պետք է պայմաններ ստեղծվեն՝ առանձին ուղի, կանգառները տաքսիներից պետք է ազատեն, որ կարողանան նորմալ կանգնեն, ինչու չէ՝ նաև խստագույնս պատժեն այն երթուղայինների վարորդներին, որոնք կանգառներում երկրորդ և երրորդ երթևեկելի գոտում են կանգնում, իսկ բողոքողները պետք է հասկանան, որ հանրային տրանսպորտը ավելի կարևոր է, քան իրենց տեղաշարժը»։

Հարցին, թե նեղ ճանապարներում ինչպես են շարժվելու այդ տրանսպրտային միջոցները, Խաչատուրովն ասաց. «Ունենք այն, ինչ ունենք, հիմա հո շենքերը չե՞նք քանդելու, լուծումներ, իհարկե կան, գիտաֆանտաստիկ չեն, բայց չափազանց մեծ ծախսատար են, որոնք մեր երկիրն ի վիճակի չէ իրագործել, բայց բաներ կան, որ պետք է երթևեկություն կարգավորողները՝ քաղաքապետարան, ոստիկանություն հսկողություն իրականացնեն, որ ամեն մեկը իր շարքով երթևեկի ու մյուսներին չխոչնդոտի։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան