Ներքին 4 տարի առաջ - 22:44 15-02-2022

Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջի՞ջ է, թե՞ ԵՊՀ-ում քաոս է

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջի՞ջ է, թե՞ ԵՊՀ-ում քաոս է։

Ժամանակին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խաչակրաց արշավանք էր սկսել դպրոցների և բուհերի հանրապետականացման դեմ ու ես էլ այդ արշավը ողջունողներից էի։ Մենք սրբազան պայքար էինք մղում տարատեսակ մեծ ու փոքր կուսակցական բազեների դեմ ու որպես «Սանտա-Բարբարա» էինք նայում Նիկոլի բացահայտած «Զիբիլիքսի» շոուն։
Իսկ երբ բուհերը ապակուսակցականացնելու սրբազան գործի համար ողջ կրթական և բուհական համակարգը ՔՊ-ացվեց, իսկ ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը նշանակվեց ԵՊՀ խորհրդի նախագահ, որ ՔՊ-ական ռեկտորի հետ ուս-ուսի տված պայքարեն իրենք իրենց դեմ, այ էդ նուրբ հոգեբանական սուբլիմացիան անգամ Ֆրոյդը չի կարողացել ընկալել։
Եվ ահա բուհերի քաղաքականացման դեմ ծրագրի շրջանակներում այսօր մայր բուհն ու նրա գրադարանը զարդարվել էին ԱԺԿ քաղաքական կառույցի թռուցիկներով։

Չէ, ես որևէ պրետենզիա չունեմ տվյալ քաղաքական միավորման դեմ, բայց եթե ԵՊՀ-ն ականապատվեր ՀՀԿ, ԲՀԿ, Դեմկուս կամ՝ «Հայոց մայրեր» կուսակցության թռուցիկներով, նույն լեգիտիմ հարցադրումն ուղղելու էի Սուրեն Պապիկյանին և ռեկտոր Հովհաննեսին։

Հիմա ԵՊՀ-ն կուսակցական օթյա՞կ է, թե մայր բուհում պարզապես քաոս է։

Հը՞»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ