copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:56 04-11-2022

Ինչ է մոդուլային դպրոցը, որի կառուցման համար կառավարությունը գումար է հատկացնում

Երեկ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն հայտարարեց , որ Սյունիքի մարզում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում խոսելով Մոդուլային դպրոցներից նշեց.

«Ես որքանով որ գիտեմ մոդուլային դպրոցները դրանք փոքր դպրոցներն են, քիչ աշակերտներ ունեցող դպրոցների համար։ Դա հիմնականում շինարարական ծրագիր է և նախատեսում է այդ դպրոցները հարմարեցնել իրենց աշակերտների թվին»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ այսօրվա վիճակում այդ դպրոցները շենքային պայմանները բավականին ծանր վիճակում են։

Խաչատրյանն ասաց, որ մոդուլային դպրոցների կառուցման մասին խոսում էին ավելի վաղ և այս ծրագիրը կար դեռ 16-17 թվականներին.

«Սա նոր ծրագիր չէ, սա վաղուցվա ծրագիր է, դեռևս 5-6 տարի առաջ էր ընդունվել։ Սա կոնկրետ դպրոցների համար մոդուլային շենքեր կառուցելու ծրագիր է։ Խոսքը փոքր թվով աշակերտներ ունեցող դպրոցների մասին է, և այս ծրագիրը դեռևս 16-17 թվերին կար օրակարգում»։

Հետաքրքրվեցինք փորձագետից այդ դպրոցներում միայն հիմնական կրթություն կարող են ստանալ, թե նաև ավագ։ «Նայած, կարող են լինել նաև 9-ամյա, մենք նաև այդպես ունենք։ Նայած քանի աշակերտ ունեն, մենք ունենք գյուղեր, որտեղ կրթությունը 9-ամյա է»։

Հարցրինք Խաչատրյանին՝ որքանո՞վ է արդյունավետ ռեսուրսներ կենտրոնացնել կոնկրետ դպրոցների վրա, որոնք ունեն ընդամենը մի քանի աշակերտ, ավելի արդյունավետ չի՞ լինի այդ դպրոցները միավորել հարակից գյուղերի դպրոցների հետ, Խաչատրյանն ասաց.

«Հիմա, օրինակ՝ Սյունիքի մարզում մի ծրագիր է իրականացվելու, որը երեկ կառավարության նիստում կար և այդ ծրագրի շրջանակներում կառուցվելու են 13 մոդուլային դպրոցներ, որոնք փոքր դպրոցներ են, բայց իրենք միավորելու են մի քանի բնակավայրերի երեխաների, որովհետև մենք այսօր ունենք դպրոցներ, որտեղ ունենք երեք-չորս աշակերտ և անիմաստ է այդ տեսակի դպրոց պահելը»։ Խաչատրյանն ասաց, որ մոդուլային դպրոցների օրինակներ կան Արմավիրի մարզի փոքր գյուղերում։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել