Ներքին 4 տարի առաջ - 11:59 11-08-2022

Կառավարությունը նորից գումար կհատկացնի Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների համար

Կառավարության նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցը։ Որպես զեկուցող հանդես եկավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ներկայացվող նախագծով առաջարկում ենք պետական բյուջեի մասին օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ և նախարարությանը հատկացվելիք գումարով երեք հատվածներում իրականացնել կամ ավարտել ճանապարաշինարարական աշխատանքներ։ Դրանցից մեկը Լոռու մարզում է, մյուսը Սիսիան-Դաստակերտ հատվածն է, և երրորդը՝ Տաթև-Աղվանի ճանապարահատվածի մի կտորը»,- ասաց Սանոսյանը։

Փաշինյաննն էլ, անդրադառնալով Տաթև-Աղվանի ճանապարահատվածին, նշեց. «Կառավարության նախորդ նիստերում առիթ ունեցել ենք խոսելու, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց, և ի սկզբանե ճանապարհը նախատեսված էր որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ շահագործման համար, բայց հետագայում այս տարի մենք տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի, փոսեր էին գոյացել և այդպես շարունակ։ Մենք տարվա սկզբից շարունակեցինք աշխատել այդ ուղղությամբ, և հիմա, իմ ունեցած վերջին տեղեկություններով, մեծ մասը խնդիրների լուծվել են, և մնացել է վերջին 500 մետր հատվածը, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Որոշումը ընդունվեց, որոշմանը դեմ չկար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող