Արտաքին 4 տարի առաջ - 16:12 03-11-2022

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը քննադատել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն քննադատել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված վերջին հայտարարությունը։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

«Մեր գործընկերները պետք է հավասարապես ուշադիր լինեն օրենքի գերակայության և դատարանների անկախության նկատմամբ ինչպես իրենց երկրում, այնպես էլ այլ երկրներում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով հայտարարությունը։

Վերջինս ամերիկյան դեսպանատան հայտարարությունը որակել է որպես ուղղակի միջամտություն դատրանի անկախությանը։

«Ես երեկ տեսա ամերիկյան դեսպանատան հայտարարությունը, դեսպանի հայտարարությունը, դա ուղղակի միջամտություն էր դատարանի անկախությանը, ինչն, իհարկե, շատ դժվար է։ Այլ կերպ չեմ կարող գնահատել: Իհարկե, մեր գործընկերները պետք է հավասարապես ուշադիր լինեն օրենքի գերակայության և դատական ​​համակարգի անկախության նկատմամբ ինչպես իրենց երկրում, այնպես էլ մեկ այլ երկրում։ Սա միակ գնահատականն է, որ կարող եմ տալ։ Մենք այլ մոտեցում ունենք դատական ​​համակարգի անկախության և օրենքի գերակայության հարցում»,- ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով Թբիլիսիի վերաքննիչ դատարանի վճռի կապակցությամբ՝ նշելով, որ այն վտանգում է վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրացական ղեկավարության հռչակած ավելի ապահով, ժողովրդավարական և եվրոպական ապագայի նպատակը։




Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

Ձեզ գուցե հետաքրքրի