Արտաքին 4 տարի առաջ - 15:24 03-11-2022

Ադրբեջանն Իրանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել

Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմաններին՝ երկրի հարավային շրջաններում, հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ է սկսել։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններն իրականացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն։

Հաղորդվում է, որ զորամասերին տագնապի ազդանշան է տրվել՝ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Հիքմեթ Միրզաևի վարած պատրաստության պլանի համաձայն։

Հատուկ ջոկատայիններին օպերատիվ շրջաններ տեղափոխելուց հետո ընդունվել են հրամանատարների հաշվետվությունները, հստակեցվել են սահմանված խնդիրները։ Զորավարժություններում ներգրավված ռազմաօդային ուժերի, հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները կենտրոնացված են նշանակված օդանավակայաններում և շրջաններում։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ հաջորդ փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ փոխգործակցելով ռազմաօդային ուժերի, ինչպես նաև նրանց աջակցող հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ։

Նշվում է, որ պայմանական հակառակորդի խորքերում հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացվել են տարբեր հետախուզական խնդիրներ և հատուկ գործողություններ։ Ավիացիայի և հրետանային մեքենաների, ինչպես նաև հարվածային անօդաչու սարքերի աջակցությամբ գործողություններ են ձեռնարկվել նշանակված սահմանն ու կետերը վերահսկողության տակ առնելու համար։

Պլանի համաձայն նաև շարունակվում է հատուկ նախապատրաստական ​​աշխատանքների՝ այդ թվում նաև լեռնային և անտառային տարածքներում մարտական ​​առաջադրանքների կատարման և դժվարին խոչընդոտ համակարգերի հաղթահարման հարցում զինվորականների պրոֆեսիոնալիզմի մակարդակի ստուգումը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Oragir.News»-ը, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը հոկտեմբերի 17-ին Արաքս գետի ավազանում՝ Ադրբեջանի հետ սահմանին զորվարժություններ էին մեկնարկել։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա