Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:39 02-11-2022

Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Երևանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալժիր կատարած այցելության շրջանակներում ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի 31-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, Ալիևն իր խոսքում կրկին Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքներն այսպես կոչված օկուպացնելու համար։

Ալիևն ընդգծել է, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Ալժիրը «տուժել են օկուպացիայից»։ Նրա խոսքով՝ «օկուպացիայի տարիների ընթացքում» Ադրբեջանը մշտապես զգացել է իր արաբ եղբայրների, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների աջակցությունը։

Վերջինս հայտնել է, որ երկու տարի առաջ Բաքուն վերջ դրեց «իր տարածքների 20 տոկոսի օկուպացիային, որը տևել էր 30 տարի»։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ չնայած միջազգային առաջատար կառույցների կողմից ընդունված որոշումներին և բանաձևերին, «Հայաստանը անտեսեց դրանք և շարունակեց իր վերահսկողության տակ պահել Ադրբեջանի տարածքի գրեթե 20 տոկոսը»։

Անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտնի չորս բանաձևերին, որոնց համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեին իրենց կողմից վերահսկվող շրջաններից՝ Ալիևը նշել է, որ դրանք երբեք չեն իրականացվել։ Նա դժգոհել է, որ որոշ դեպքերում անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը կատարվում են օրերի ընթացքում, սակայն Ադրբեջանի պարագայում դրանք 30 տարի մնացին թղթի վրա։

«Ուստի Ադրբեջանը, որպես անարդարությունից և օկուպացիայից տուժած երկիր, ակտիվորեն աշխատում է հակամարտությունների նկատմամբ մոտեցումների միավորմանը նպաստելու համար։ Բոլոր հակամարտություններին պետք է մոտենալ նույն դիտանկյունից։ Հակամարտությունների նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է լինեն»,- ասել է նա։

Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը «ինքնուրույն է լուծել հակամարտությունը և ուժով ազատագրել իր տարածքները՝ հինվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրավունքի վրա»։ Նա նշել է, որ Ադրբեջանին հաջողվեց հաղթել Հայաստանին և կապիտուլյացիայի ենթարկել։

Ադրբեջանի ղեկավարը նաև հայտնել է, որ Հայաստանի կողմից «ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք ամբողջովին ավերվել է», որը հավասար է որոշ երկրների տարածքին։ Նա մեղադրել է Հայաստանին՝ գյուղեր, քաղաքներ, շենքներ, պատմական հուշարձաններ և մզկիթներ ավերելու մեջ։ Նա մզկիթների ավերումը «Հայաստանի իսլամաֆոբ էության դրսևորում է որակել»։

Ալիևը նաև դժգոհել է, որ միջազգային կազմակերպությունները իրենց չեն աջակցում՝ Արցախի օկուպացված տարածքներում իրականացվող այսպես կոչված վերականգնողոական աշխատանքներում։

«Այսօր անկախության մարտիկների թանգարան այցելելիս տեղեկացա, որ ֆրանսիական օկուպացիայի ժամանակ ֆրանսիացիները ավելի քան 5 միլիոն ական են տեղադրել։ Սա ինձ հենց հիշեցրեց այն իրավիճակը, որին բախվեցինք նաև մենք՝ օկուպացման ժամանակ Հայաստանի կողմից տեղակայված ավելի քան մեկ միլիոն ականների, որից մենք այսօր տուժում ենք։ 2020 թվականի նոյեմբերին պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով ավելի քան 260 ադրբեջանցի է զոհվել կամ ծանր վիրավորվել»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում