Արտաքին 4 տարի առաջ - 15:54 01-11-2022

Լուկաշենկոն արդարացրել է Ադրբեջանի նախագահի՝ պատերազմ սկսելու որոշումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի ընթացքում փորձել է արդարացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 44-օրյա պատերազը սանձազերծելու որոշումը։ Ադրբեջանական «Minval.az» լրատվականի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է ինքը ժամանակին փորձել օգնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ժամանակին, երբ Բելառուսը կրկին նախագահում էր ՀԱՊԿ-ում, նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և Արցախյան հակամարտության վերաբերյալ վերջինիս հետ ընկերական զրույց ունեցել։ Նա նշել է, որ Ալիևին առաջարկել է առաջարկել է «օգնել Հայաստանին»։

«Խոսքը գնում էր բացի Ղարաբաղից հինգուկես կամ վեց շրջանների մասին՝ ադրբեջանական շրջանների, որոնք, ինչպես իրենք էին հայտարարել, գրավել էին հայերը։ Հայերը խոստովանել են, որ «սա մեր հողը չէ, սա ադրբեջանական է»»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե իր առաջարկն ընդունվեր ապա պատերազմ տեղի չէր ունենա։ Նրա խոսքով՝ Ալիևը այդ պարագայում 44-օրյա պատերազմը սկսելու մոտիվացի չէր ունենա, կմնար միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը կորոշվեր հանգիստ պայմաններում։ «Բայց դրա հետ մեկտեղ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ հետագայում Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեցին։ Ես այս հարցը երկու անգամ բարձրացրել եմ»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Ալիևին առաջարկել է հակամարտության կարգավորման դեպքում մտածել Հայաստանում ներդրումներ կատարելու մասին, որպեսզի կողմերը վերջնականապես հաշտվեն և դա ցույց տան երկու երկրների ժողովուրդներին։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին հարցրել է, թե որքան գումար է պատրաստ եղել ներդնել Հայաստանում, ինչին Ալիևը պատասխանել է՝ առնվազն հինգ միլիարդ դոլար։

Բացի այդ Բելառուսի ղեկավարը շեշտել է,որ հաշտության պարագայում Ադրբեջանի նախագահն առաջարկել է տարածաշրջանային գազատարներն ու նավթամուղերը Հայաստանի տարածքով անցկացնել, քանի որ այդպես ավելի ձեռնտու կլիներ։ Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը չի համաձայնվել այս առաջարկին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահին մի անկյուն էին մղել և նրան ոչինչ չէր մնում, քան ուժ կիրառելը։

Վերջինս նաև կոչ է արել կողմերին հաշտվել և այս համատեքստում անհրաժեշտ չէ ինչ-որ տեղ՝ լեռներում, սահմանը կիսել։ Նրա խոսքով՝ այս վեճերի հետևանքով ավելի քան 300 մարդ է սպանվել և նոր զոհեր թույլ չտալու համար անհրաժեշտ է հանդարտվել և համաձայնության գալ։

«Ես 10 տարվա վաղեմության բան հիշեցրի: Ահա թե որտեղից է իմ կոշտ դիրքորոշումը: Չպետք է թույլ տալ նոր կոնֆլիկտներ: Բայց դա չի նշանակում, որ ՀԱՊԿ շրջանակներում մենք չենք կարող կարգավորել այդ կոնֆլիկտները»,- եզրափակել է Լուկաշենկոն:





Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա