Արտաքին 4 տարի առաջ - 14:24 30-10-2022

Պաշտոնական Թեհարանը մեկնաբանել է իր դեմ Կանադայի և ԱՄՆ-ի կողմից սամանված նոր պատժամիջոցները

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել է, որ բողոքի ակցիաների և ապստամբության միջև առկա է տարբերություն։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջահրոմին այս մասին ասել է՝ մեկնաբանելով երկրում տեղի ունեցող վերջին բողոքի ցույցերը։

Ջահրոմին, ով ժամանել էր Շիրազ՝ մասնակցելու Շահ-Չերախի դամբարանի նահատակների հուղարկավորության արարողությանը, երեկ Շիրազի համալսարանում հանդիպել ուսանողական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա լսել է ուսանողների պահանջները և պատասխանել նրանց հարցերին։

«Իշխանությունը կարծում է, որ երկրում դժգոհություն կա, և բողոքները գալիս են հենց այդ խնդրից, բայց անկարգությունները, սպանությունները, ավերածությունները, պղծումները դժգոհության հետ կապ չունեն։ Վիրավորանքն ու պղծումը ծրագրված էին»,- ասել է Իրանի կառավարության խոսնակը:

Ջահրոմիի խոսքով՝ իրանական մշակույթը համարվում է հարձակումներին դիմադրության հիմնական ճակատը։ «Մենք տեսնում ենք տարբերությունը ցուցարարների և անկարգությունների առաջնորդների միջև: Իշխանությունը ոչ մի կերպ անտարբեր չի մնալու անկարգություններ և բախումներ կազմակերպողների նկատմամբ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա