Արտաքին 4 տարի առաջ - 14:08 30-10-2022

Փելոսին մեկնաբանել է հարձակումից հետո ամուսնու վիճակը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնաբանել է իր ամուսնու՝ Փոլի վիճակը հարձակումից հետո։ Հայտարարությունը հրապարակվել է քաղաքական գործչի կայքում։

Նա նշել է, որ ամուսնու առողջական վիճակը շարունակում է բարելավվել։ Փելոսին շնորհակալություն է հայտնել իրավապահներին և առաջին արձագանքողներին, ովքեր շտապել են դեպքի վայր:

«Մենք երախտապարտ ենք իրավապահ մարմինների և շտապօգնության ծառայությունների արագ արձագանքման համար։ Նրա վիճակը շարունակում է բարելավվել»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 28-ին հարձակում էր տեղի ունեցել Նենսի Փելոսիի տան վրա։

«Հարձակվողը կալանքի տակ է, հարձակման դրդապատճառները հետաքննվում են»,- ասվում է քաղաքական գործչի գրասենյակի հաղորդագրությունում։

Պոլ Փելոսին գլխի վնասվածքներ է ստացել հարձակման ժամանակ, որը պահանջել է վիրահատություն:

Կասկածյալը մեղադրվում է սպանության փորձի և տարեցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նրա ինքնությունը պարզվել է՝ 42-ամյա Դեյվիդ Դեփին է։

CNN-ը հայտնել է, որ հարձակվողը դավադրության տեսությունների սիրահար է։ Նա սոցիալական ցանցերում հրապարակել է տարբեր դավադրության տեսություններին աջակցելու գրառումներ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա