Արտաքին 4 տարի առաջ - 20:14 29-10-2022

Ստամբուլի օդանավակայնի ուղևորահոսքը գերազանցել է 164 միլիոնը

Ստամբուլի միջազգային օդանավակայանը բացումից հետո 4 տարվա ընթացքում սպասարկել է ավելի քան 164․1 միլիոն ուղևորի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ստամբուլի օդանավակայանը բացվել է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին, և այսօր այն համարվում է աշխարհի ամենամեծ օդանավակայանը։

Բացման օրվանից օդանավակայանը ներքին և միջազգային չվերթներով սպասարկել է 164 միլիոն 83 հազար 783 ուղևորի։ Ընդհանուր առմամբ, այսօր Ստամբուլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում 262 ուղղություններով։

Ստամբուլի օդանավակայանի բացումից մեկուկես տարի անց միջազգային ավիափոխադրումները լիովին դադարեցվել էին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Օդանավակայանն ընդհանուր առմամբ փակ է մնացել 59 օր։

2021 թվականի ընթացքում Ստամբուլի օդանավակայանում ուղևորահոսքը գերազանցել է 60 միլիոնը։

2022 թվականի առաջին 9 ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 47․6 միլիոն մարդ։ Այս ընթացքում ներքին չվերթներով ուղեւորահոսքն աճել է 62 տոկոսով, միջազգային չվերթներին՝ 102 տոկոսով։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա