Ներքին 3 տարի առաջ - 21:54 28-10-2022

Մեծ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության անելիքները․ Հայաստանն իրոք վտանգված է որպես պետականություն․ քաղաքագետ

«Եթե անկեղծ լինենք, ապա ԱԺ-ն, չասենք ոչ լեգիտիմ, բայց աննորմալ էր, որովհետև չեն կարող միայն իշխանության ներկայացուցիչներով ԱԺ-ում օրենքներ ընդունվել, և դրանք հասարակության լայն զանգվածների մոտ վստահություն ներշնչեն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

«Եթե վերադառնում են, ողջունելի է ընդդիմության վերադարձը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, իրենք ասել էին, որ իրենց օրակարգով են գալու ԱԺ։ Հիմա, երբ գալիս են ու հայտարարություններ են անում, գուցե իրենց օրակարգից չեն շեղվում»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը բավականին լուրջ է, և յուրաքանչյուր ուժի առաջնային հարցն է իր անելիքի ու պատասխանատվության գիտակցումը։

«Այստեղ մեծ են և՛ ընդդիմության, և՛ իշխանության անելիքները։ Որովհետև Հայաստանն իրոք վտանգված է որպես պետականություն։ Հույս ունենանք, որ մեր երկրի, մեր պետականության, մեր շահերից ելնող քաղաքական կուրսի ու քաղաքական գործընթացների մասին կմտածեն։ Դա կլինի միասնական ճակատով, դա կլինի առանձին ճակատներով՝ առաջնային չէ»,-ասաց քաղաքագետը։

Արթուր Ղազարյանը համոզմունք հայտնեց, որ հիմա Հայաստանում ընթացող գործընթացները մեծապես կախված է դրսի ուժերի գործողություններից ու որոշումներից։

«Բայց որ ամեն մեկն իր պատասխանատվության բաժինը պետք է ունենա, իր անելիքը պետք է անի, միանշանակ է»,- ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից բերված օրակարգի վերաբերյալ հարցին՝ քաղաքագետն ասաց, որ վերջին շրջանում ԱԺ օրակարգը ժամանակի ընթացքում փոխվել է։

«Եթե գարնանն օրակարգն այլ էր, կարծում եմ, այսօր այն լրիվ այլ է։ Դրա համար, եթե էդպես վճռականորեն ասենք, որ իր օրակարգն է բերել, սուտ կլինի։ Այսօր քաղաքական գործընթացներն ընթանում են լլրիվ ուրիշ օրակարգով»,- ասաց Ղազարյանը։

Այս առումով, ըստ քաղաքագետի, անելիքներ ունի թե՛ ընդդիմությունը, և թե՛ իշխանությունը։

«Հասարակության համախմբումը, միասնական ճակատի ձևավորումը, թշնամական տրամադրված Ադրբեջանին փորձեն ցույց տալ, որ հայ հասարակությունը չի համակերպվում էս կորստի հետ կամ չի համակերպվում իրենց թելադրած քաղաքական գծի հետ և պատրաստակամ է միասնական դուրս գալ, պայքարել իր և արցախահայության իրավունքները պահելու համար»,- եզրափակեց քաղաքագետը։

Ըստ Արթուր Ղազարյանի՝ այդ համախմբումը պետք է լինի ինչպես ՀՀ-ում ու Արցախում, այնպես էլ Սփյուռքում

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում