Ներքին 5 տարի առաջ - 14:49 15-05-2021

Մենք կանգնած ենք պետականություն կորցնելու և բնաջնջվելու իրական սպառնալիքի առջև․ Արթուր Վանեցյան

Մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից առաջ իր ելույթում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ։

«Մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, և դրանում մեղավոր ենք բոլորս։

Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու և նույնիսկ բնաջնջվելու իրական սպառնալիքի առջև։ Դրա վառ ապացույցն է օրերս թշնամու անարգել ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Այս սպառնալիքը հաղթահարելու միայն մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հնարավորությունները և կարողությունները, իրականացնել նվիրական և հետևողական աշխատանք»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ իրենք լսելու և հասկանալու են մեր Հայաստանի իրական խնդիրները և համատեղ ջանքերով հաղթահարելու դրանք։

«Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, և մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է։ Մենք ամրագրելու ենք, որ գիտենք, կարող ենք և կանենք։ Այլ տարբերակ չկա։

Բավական է արդեն։ Սիրելի ժողովուրդ, իմ կոչը քեզ՝ ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք։ Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը և ամբողջ հայ ժողովրդին։ Պատիվ ունեմ»,- ավելացրեց Արթուր Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը