Ներքին 4 տարի առաջ - 20:13 28-10-2022

ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար վերապատրաստում է կազմակերպվել

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը Երևանում անցկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված երկրորդ վերապատրաստումը: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ քարտուղարության Տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ու Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով և իրականացվել շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների վերապատրաստումն ուղղված էր կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման ու հայտնաբերման, ընտրակաշառքի, ֆինանսատնտեսական բնույթի հանցագործությունների ու փողերի լվացման սխեմաների քննության, միջգերատեսչական համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ նրանց գիտելիքների ու հմտությունների խորացմանը։

Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և Կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ–ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար: Մ. Բաբայանը համոզմունք է հայտնել, որ նման հարուստ փորձ ունեցող մասնագետների կողմից իրականացվող վերապատրաստումը լավագույնս կանդրադառնա Կոմիտեի օպերատիվ աշխատողների մասնագիտական հմտությունների զարգացման վրա:

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ